Հորդանան գետի արևմտյան ափին նահատակվել է պաղեստինցի մի պատանի
Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստ զինվորների կողմից նահատակվել է պաղեստինցի մի պատանի:
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ռեժիմի զինվորները երեքշաբթի առավոտյան հարձակվել են Ջենին քաղաքի ալ Զաբաբադե ավանի վրա։ Սիոնիստները գնդակահարել են պաղեստինցիներին, ովքեր ցանկանում էին կանխել զավթիչների մուտքը այդ բնակավայր։
Պաղեստինցի 17-ամյա պատանի՝ Օսման Աթեֆ Մուհամմադ Աբու Խարջն այս բախումների ժամանակ սիոնիստական ուժերի կողմից գլխի հատվածում հրազենային վնասվածք է ստացել ու նահատակվել։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սիոնիստ զինվորներն ուղիղ կրակել են այս պաղեստինցի պատանու գլխին։
Սիոնիստական ռեժիմի ուժերը ամեն օր տարբեր պատրվակներով հարձակվելով տարբեր տարածքների վրա, սպանում, վիրավորում կամ կալանավորում են Պաղեստինի իրավազրկված ժողովրդին: