Գազայի բնակիչների նախաձեռնությունը՝ աջակցելու Հորդանան գետի արեւմտյան ափին և Ղոդսի դիմադրությանը
Գազայի բնակիչները, ներկա լինելով այս տարածքի սահմանային գծերին,երկինք են ուղարկել Սիոնիստական ռեժիմի դեմ սպառնալից հաղորդագրություններ կրող փուչիկներ:
Երեքշաբթի օրը «Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գազայի ժողովուրդը դիմադրության խմբերի նախաձեռնությամբ և հրավերով և ի նշան Հորդանան գետի Արևմտյան ափի և Երուսաղեմի ինթիֆադային աջակցության, Ալ-Աղսա մզկիթի հրդեհման տարելիցի օրը, համախմբվելով Գազայի սահմանին Սիոնիստական ռեժիմի դեմ սպառնալից հաղորդագրություններ կրող փուչիկներ են ուղարկել երկինք:
Գազայի սահմանին ձգված փշալարերի մոտ հավաքված մի շարք պաղեստինցի երիտասարդներ քարեր են նետել բռնազավթիչ ուժերի ուղղությամբ, իսկ սիոնիստական ուժերը պատասխան գործողությամբ կրակ են բացել պաղեստինցիներիի դեմ, որի հետևանքով վիրավորվել են մի քանիսը:
Սիոնիստների հետ բախվել են նաեւ պաղեստինցի պատանիները՝ կտրելով փշալարերը։
Ավելի վաղ, պաղեստինցի երիտասարդները զանգվածային հրդեհներ էին առաջացրել օկուպացված տարածքներում՝ հրկիզվող փուչիկներ նետելով։