Կապիտալի փախուստ և տնտեսական անկում գրավյալ տարածքներում
Օգոստոս 22, 2023 14:55 Asia/Tehran
Օկուպացված տարածքներում Նեթանյահուի ընդդիմադիրների բողոքի ցույցերը թևակոխել են 30-րդ շաբաթ: Այդ բողոքի ցույցերը նոր երանգ են ստացել և ուղեկցվում են տնտեսական խնդիրներով:
«Ավանաբնակների տնտեսության անկումը» վերնագրված զեկույցում, անդրադառնալով օկուպացված տարածքներում բողոքի ցույցերի շարունակությանը և տնտեսական ճգնաժամի սրմանը, IRNA լրատվական գործակալությունը գրել է.-«Որոշ մասնագետների, այդ թվում բժիշկների գործադուլին զուգընթաց, այս օրերին կապիտալիստները նույնպես վտանգ են զգում և իրենց գումարները փոխանցում են Եվրոպա և ԱՄՆ:
Փորձագետների կարծիքով՝ ներքին վեճերը վտանգի են ենթարկել ներդրումային անվտանգությունը և շատ ռիսկային են դարձրել ներդրումները։