ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սիրիայի օդանավակայանի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած օդային հարձակման կապակցությամբ։
Երկուշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի կործանիչները թիրախավորել են Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի օրը ասել է.-«Կազմակերպությունը մտահոգությամբ է հետևում Իսրայելի կողմից Հալեպի միջազգային օդանավակայանի վրա հարձակման մասին լուրերին»։
Դյուժարիկն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Հալեպի օդանավակայանի ռմբակոծությունն ազդել է նաև այդ երկրում ՄԱԿ-ի գործունեության վրա։
Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն Սիրիայում։
Անցած ամիսներին Սիոնիստական ռեժիմը բազմիցս թիրախավորել է Սիրիայի քաղաքացիական օդանավակայանները, և այդ հարձակումները միշտ հանգեցրել են Սիրիայի բուռն արձագանքին: