Թել Ավիվում ճնշում են ծագումով աֆրիկացիների ցույցերը
Սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են Թել Ավիվ քաղաքում սիոնիստական ոստիկանության և էրիթրեացի ավանաբնակների միջև տեղի ունեցող բուռն բախումների մասին։
Օկուպացված տարածքներում բնակվող հարյուրավոր Էրիթրեացիներ, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել Թել Ավիվում Էրիթրեայի դեսպանատան դիմաց, դաժանորեն ճնշվել են իսրայելական ոստիկանության կողմից։
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարների կողմից մեքենաներն ու անվտանգության պատնեշները ոչնչացվել են և առնվազն 9 ոստիկան վիրավորվել է։
Օկուպացված տարածքներում ծագումով աֆրիկացիներին այն դեպքում են ճնշում, երբ անցած օրերին օկուպացված տարածքների տարբեր քաղաքների փողոցներում տեղի են ունեցել եթովպիացիների զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ Իսրայելի ոստիկանության բռնության: