Բաքվին մտահոգում է Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանին փոխարինելու համար ընտրությունների անցկացումը
Մինչ Բաքվի իշխանություններն ու լրատվամիջոցները ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության հարցը փակված է և մյուս կողմից փորձում են տպավորություն ստեղծել, թե ղարաբաղաբնակ հայերի հարցը նույնպես փակված է, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պատրաստվում է ընտրել նոր նախագահին, ինչը մտահոգում է Բաքվին: Ադրբեջանական yenisabah.az կայքը գրել է. «Խորհրդարանում հայ անջատողականների «ընտրություններից» մեկ օր առաջ իրավիճակը խառնվեց:
ԼՂ Ազգային ժողովը մերժել է Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանի թեկնածությունը, քանի որ վերջին տասը տարիներին նա չի բնակվել Լեռնային Ղարաբաղում: Չի բացառվում, որ նրա կողմնակիցները կխառնեն ամեն ինչ»:
Նախագահի մյուս թեկնածուն Սամվել Շահրամյանն է՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության գործերի ներկայիս նախարարը։ Թուրքիան և Ադրբեջանը մեդիա գործիքների միջոցով ամիսներ շարունակ հմտորեն ու նենգորեն ուղղորդում են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Լաչինի ճանապարհի փակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ սննդամթերք և դեղորայք տեղափոխող բեռնատարների մասին լուրերը, ձևացնելով, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակվել է և Ղարաբաղի հայերը ստիպված են փախչել տարածաշրջանից։
Սակայն Ղարաբաղի հայերը դիմադրելու տարօրինակ կարողություն ունեն՝ ելնելով իրենց բնավորության գծերից և պատերազմական ու շրջափակման պայմաններում ապրելու 30-ամյա փորձից։