Օկուպացված Ղոդսում զանգվածային հավաք է տեղի ունեցել Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205924-Օկուպացված_Ղոդսում_զանգվածային_հավաք_է_տեղի_ունեցել_Նեթանյահուի_դեմ
Վերջերս վավերացված «Տրամաբանական փաստարկի չեղարկում» կոչվող  օրենքի դեմ հայցերի քննարկման նպատակով Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանի նիստի կայացման նախօրեին , տասնյակ հազարավոր սիոնիստներ բողոքի ցույց են անցկացրել օկուպացված Ղոդսում գտնվող դատարանի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2023 12:32 Asia/Tehran
  • Օկուպացված Ղոդսում զանգվածային հավաք է տեղի ունեցել Նեթանյահուի դեմ

Վերջերս վավերացված «Տրամաբանական փաստարկի չեղարկում» կոչվող  օրենքի դեմ հայցերի քննարկման նպատակով Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանի նիստի կայացման նախօրեին , տասնյակ հազարավոր սիոնիստներ բողոքի ցույց են անցկացրել օկուպացված Ղոդսում գտնվող դատարանի առջև:

Սիոնիստական որոշ լրատվամիջոցներ ևս հայտնել են, որ օկուպացված տարածքների 40 հազար բնակիչներ բողոքի ցույց են անցկացնում Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանի  առջև: Նրանք կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են դատական փոփոխությունների մասին  կաբինետի վիճահարույց օրինագծի դեմ: 

Սպասվում է, որ գերագույն դատարանի առջև տեղի ունեցած ցույցի ավարտին բողոքի երթ կանցկացվի դեպի բռնազավթված Ղոդսի  Գազա փողոցում գտնվող Նեթանյահուի նստավայր։

Սիոնիստական ռեժիմը թևակոխել է բողոքի ճգնաժամի 36-րդ շաբաթը:  Ճակատագրական շաբաթ է սպասվում այդ ռեժիմին։

Բռնազավթված Ղոդսում այս ռեժիմի Գերագույն դատարանի 15 սիոնիստ դատավորներ քննարկելու են  նշված վիճահարույց  օրենքի դեմ հայցերը։