Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով կա 100 զոհ, 150 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i206656-Իրաքում_հարսանիքի_ժամանակ_բռնկված_հրդեհի_հետևանքով_կա_100_զոհ_150_վիրավոր
Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում հարսանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրդեհն առնվազն 100 մարդու կյանք է խլել, 150 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 06:55 Asia/Tehran

Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում հարսանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրդեհն առնվազն 100 մարդու կյանք է խլել, 150 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հարսանիքի սրահում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 26-ին, տեղի ժամանակով մոտ 22:45-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել հրդեհի բռնկման պատճառը, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը սկսել է տարածվել հրավառությունից հետո։
 

Ըստ երկրի առողջապահական ոլորտի պաշտոնյաների՝ վիրավորներից 50-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տուժածների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ և կանայք են։

Իրաքի վարչապետը հրահանգել է հետաքննել հրդեհի պատճառները և աջակցություն տրամադրել տուժածներին։