Իսրայելի ավիահարվածներից հետո Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները շարքից դուրս են եկել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207444-Իսրայելի_ավիահարվածներից_հետո_Դամասկոսի_և_Հալեպի_օդանավակայանները_շարքից_դուրս_են_եկել
Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայաններին իսրայելական ավիահարվածների հետեւանքով վնասվել են թռիչքուղիները. երկու օդանավակայաններն էլ փակ են, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 16:08 Asia/Tehran
  • Իսրայելի ավիահարվածներից հետո Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները շարքից դուրս են եկել

Դամասկոսի եւ Հալեպի օդանավակայաններին իսրայելական ավիահարվածների հետեւանքով վնասվել են թռիչքուղիները. երկու օդանավակայաններն էլ փակ են, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։

Նրա խոսքով, այսօր մոտավորապես ժամը 13:50-ին Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայանները, ինչի հետևանքով թռիչքուղիները վնասվել են։ Աղբյուրը նշել է, որ «այս ագրեսիան իսրայելական հանցավոր ռեժիմի հուսահատ փորձն է՝ շեղելու ուշադրությունը Գազայի հատվածում իր կատարած հանցագործություններից և պաղեստինյան դիմադրության պատճառով կրած հսկայական կորուստներից»։

Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել լուրերը։

Իսրայելը վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին, ներառյալ Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին, սակայն հազվադեպ է ընդունում կամ քննարկում այդ գործողությունները: