Պուտին. Գազայի պաշարումը նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207490-Պուտին._Գազայի_պաշարումը_նման_է_նացիստների_կողմից_Լենինգրադի_պաշարմանը
Ընդգծելով Գազայի բնակիչներին օգնելու անհրաժեշտությունը՝ ՌԴ նախագահն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից այս շրջանի պաշարումն անընդունելի է և նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը (Երկրորդ համաշխարհային պատերազմումի ժամանակ)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2023 06:12 Asia/Tehran
  • Պուտին. Գազայի պաշարումը նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը

Ընդգծելով Գազայի բնակիչներին օգնելու անհրաժեշտությունը՝ ՌԴ նախագահն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից այս շրջանի պաշարումն անընդունելի է և նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը (Երկրորդ համաշխարհային պատերազմումի ժամանակ)։

Բիշքեկում ՀԱՊԿ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով արաբական երկրների և իսլամական աշխարհի հետ ՌԴ դրական հարաբերություններին, հայտարարել է, որ Մոսկվան կկատարի Պաղեստին պետության ձևավորման կապակցությամբ ստանձնած պարտավորությունները:
Նշելով, որ անհրաժեշտ է օգնել հարձակումներից տուժած քաղաքացիներին, Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է միջնորդել՝ ճգնաժամը լուծելու և հակամարտությանը վերջ տալու հարցում:
Ուրբաթ օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը։ 
Հարկ է նշել, որ ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների, Պաղեստինյան դիմադրության ուժերը (ՀԱՄԱՍ) հոկտեմբերի 7-ին Գազայից  ռազմական գործողություն են սկսել բռնազավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ: 
Վերջին տվյալներով՝ Սիոնիստական ռեժիմի զոհերի թիվը հասել է 1500-ի, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 3400-ի։ Ռեժիմը ռմբակոծում է Գազայի բնակելի թաղամասերը, սպանելով պաղեստինցի խաղաղ բնակիչներին։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ նահատակվել է ավելի քան 1900 մարդ, այդ թվում՝ 614 երեխա, ավելի քան 7000 մարդ վիրավորվել է։