«Ալ-Աղսա փոթորկի» 22-րդ օրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208256-Ալ_Աղսա_փոթորկի_22_րդ_օրը
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ծանր ավիահարվածների քողի տակ իսրայելցի զինվորները շաբաթ գիշերը մի քանի առանցքներից փորձել են ներխուժել Գազայի հատվածի արևելյան սահմաններ, որից հետո ինտենսիվ բախումներ են սկսվել դիմադրության ուժերի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2023 06:28 Asia/Tehran
  • «Ալ-Աղսա փոթորկի» 22-րդ օրը

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ծանր ավիահարվածների քողի տակ իսրայելցի զինվորները շաբաթ գիշերը մի քանի առանցքներից փորձել են ներխուժել Գազայի հատվածի արևելյան սահմաններ, որից հետո ինտենսիվ բախումներ են սկսվել դիմադրության ուժերի հետ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղ «Ալ-Ղասեմ» բրիգադները հայտարարել են, որ դիմակայում են Իսրայելի ցամաքային հարձակմանը Բեյթ Հանունում և Արևելյան Ալ-Բրիջում: Հարկ է նշել, որ իսրայելցինբերը մինչ այժմ ՝ Գազա ցամաքային ճանապարհով մուտք գործելու մի քանի ձախողված փորձ են արել:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն ուրբաթ օրն արձագանքելով «Ալ-Ղասեմ» ջոկատների հաղթական դիմակայությանը և Գազայի հատվածի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի ցամաքային հարձակման ջախջախմանն ասել է. «Այս ձախողումը աստվածային հրաշք է: Մենք տեղեկություն ենք ստացել, որ «Ալ-Ղասեմ» բրիգադները հաջողությամբ դիմակայել են Սիոնիստական ռեժիմի ցամաքային հարձակմանը»։

Նա հավելել է. «Իսրայելը պնդում է, որ այս գիշերվա գործողությունը ծրագրված ցամաքային գործողություն չէ, որպեսզի ձախողման դեպքում ամոթալի վիճակում չհայտնվի»:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Էզզատ ալ-Ռաշքը հայտարարել է, որ «Էզեդդին ալ-Ղասեմ» գումարտակները և պաղեստինյան Դիմադրության բոլոր ուժերը լիովին պատրաստ են չեզոքացնելու Սիոնիստական ռեժիմի ցանկացած ագրեսիա: