Հարազատների կալանավորում. Իսրայելի միջոցը Պաղեստինցի մարտիկներին հանձնվել ստիպելու համար
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատված Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր, իսրայելական զավթիչ ուժերը շարունակել են ամենօրյա լայնածավալ հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին՝ ձերբակալելով ավելի քան 1530 պաղեստինցիների։ Սակայն այստեղ ուշագրավն արևմտյան ափին մարտիկների հարազատների ձերբակալումն է նրանց ճնշման ենթարկելու՝ հանձնվելու նպատակով, ինչը գերիների ընտանիքներն ու նրանց հարցերով զբաղվող մարմինները որակել են որպես «ստոր արարք»։
«Al-Arabi Al-Jadid»-ի փոխանցմամբ՝ պաղեստինցի մարտիկների ընտանիքները օկուպանտների արածը որակել են որպես «նողկալի արարք», ինչը ցույց է տալիս, որ այլևս չկան կարմիր գծեր, որոնք կանխում են որևէ գործողություն։ Այն հանցագործները, ովքեր սպանում են նորածիններին, երեխաներին ու կանանց, և ռմբակոծում են բնակելի շենքերը Գազայի հատվածում, չեն վարանի նաև ձերբակալել կանանց ու երեխաներին, որպեսզի ստիպեն նրանց հարազատներին հանձնվել: