Գազայի հատվածի ռմբակոծությունների նոր ալիքը
Սիոնիստական ռեժիմի բանակը ռմբակոծությունների և հրետանային հարձակումների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։
Սիոնիստական ռեժիմի ինքնաթիռների կողմից Գազայի հատվածի Ջաբալիա ճամբարի արեւմուտքում գտնվող հաղորդակցության տարածքում մի բնակարանի ռմբակոծության հետեւանքով առնվազն 10 պաղեստինցի է նահատակվել։ Կան մեծ թվով վիրավորներ։
Նաև, Ռաֆահ քաղաքի ալ-Ջանինա թաղամասում գտնվող տան ռմբակոծության հետևանքով նահատակվել է Պաղեստինի մի քաղաքացի, և նրա նահատակությամբ այս ռմբակոծության զոհերի թիվը հասել է վեց հոգու։
Առնվազն մի քանի պաղեստինցիներ նահատակվել կամ վիրավորվել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի արևելյան ուղղությամբ շարունակվող ռմբակոծությունների հետևանքով։
Այս հաղորդման համաձայն՝ Գազայի հատվածում գտնվող Ինդոնեզական հիվանդանոցի շրջակայքը կրկին հայտնվել է սիոնիստական բանակի օդային հարվածների թիրախում։
Մյուս կողմից Պաղեստինի մի քանի փրկարարական ուժեր Գազայի հարավում փրկարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում հայտնվել են Սիոնիստական ռեժիմի բանակի թիրախում և վիրավորվել են;
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներկայումս մեծ թվով նահատակներ ու վիրավորներ են տեղափոխվում հիվանդանոցներ, այդ թվում՝ Գազա քաղաքի Շաֆա հիվանդանոց։
Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից 23 օրերի ընթացքում Գազայի հատվածի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 8000-ի,որոնց մոտ կեսը երեխաներ են։ Վիրավորների թիվը 20 հազար է, անհետ կորածներինը՝ 2 հազար։