Սիոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավի և Սիրիայի վրա
Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են Լիբանանի հարավի և Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների մասին։ Իսրայելական կործանիչները թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող ալ-Քուզո և Բեյթ Լեյֆ քաղաքները։
Իսկ ռեժիմի բանակը հայտարարել է, որ հարձակում է իրականացրել նաև Սիրիայի հարավում: Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Հատկանշական է, ռեժիմի նախագահ Իցհակ Հերցոգը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ բանակային ուժերը Գազայի հատվածում մեծ կորուստներ են կրել։
Բռնագրավված Պաղեստինի արևմուտքում գտնվող Կիբուց Սեդութի խորհրդի ղեկավար և Լիքուդ կուսակցության անդամ Թամիր Էյդանն ի նշան բողոքի՝ Բենիամին Նեթանյահուի պաշտոնավարման, հրաժարական է ներկայացրել:
Նա Նեթանյահուին և նրա կաբինետին մեղադրել է պատերազմ սկսելու, ավանաբնակների խնդիրներին լուծում չտալու և նրանց այս կրիտիկական իրավիճակում անօգնական թողնելու մեջ։
Էյդանը նաև Սիոնիստական ռեժիմի կաբինետին պատասխանատու է համարել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների աղետալի ձախողման համար և իր կուսակիցներին նույնպես հորդորել հրաժարական տալ: