Գազայի հատվածում նահատակների թիվը հասել է ավելի քան 9 հազարի
Գազայի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է,որ այս հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով նահատակների թիվն ավելացել է՝ հասնելով 9061-ի։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղադարան» այսօր (հինգշաբթի) հայտարարել է. «Ալ-Աղսայի փոթորիկ» ճակատամարտի սկզբից (հոկտեմբերի 7) ի վեր այս հատվածի նահատակների թիվը հասել է 9061-ի, որոնց թվում են 3760 երեխա և 2326 կանայք, իսկ վիրավորների թիվը հասել է 32 հազարի»։
Գազայի առողջապահության նախարարության խոսնակը նախազգուշացրել է Գազայի Ինդոնեզական հիվանդանոցի էլեկտրաէներգիայի գեներատորի աշխատանքի դադարեցման պատճառով մոտալուտ առողջական աղետի մասին։

Ալ-Ղադարան բոլոր կողմերին խնդրել է ապահովել անվտանգ ճանապարհ Գազա բժշկական օգնության անհապաղ մուտք գործելու համար:
,2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի Դիմադրության ուժերը Պաղեստին հարավում գտնվող Գազայից սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» անսպասելի գործողությունը Թել Ավիվի դիրքերի դեմ։
Սիոնիստական ռեժիմը իր անհաջողությունը փոխհատուցելու և դիմադրության գործողությունները կասեցնելու համար փակել է Գազայի հատվածի բոլոր անցուղիները և ռմբակոծում է այս տարածքը։
Արևմուտքի կողմից ինքնապաշտպանության պատրվակով Իսրայելի ռեժիմին աջակցելը գործնականում կանաչ լույս և արտոնագիր է այս ռեժիմի համար՝ շարունակելու պաղեստինցի երեխաների և կանանց դաժան սպանությունները: