Ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Սիրիայի արեւելյան հատվածը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208882-Ամերիկյան_կործանիչները_ռմբակոծել_են_Սիրիայի_արեւելյան_հատվածը
Արաբական լրատվական աղբյուրները հինգշաբթի առավոտյան հաղորդել են, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էլ Զոր քաղաքի մի հատվածը ամերիկյան երկու F-15 կործանիչների չորս հրթիռների թիրախ է դարձել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 07:12 Asia/Tehran
  • Ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Սիրիայի արեւելյան հատվածը

Արաբական լրատվական աղբյուրները հինգշաբթի առավոտյան հաղորդել են, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էլ Զոր քաղաքի մի հատվածը ամերիկյան երկու F-15 կործանիչների չորս հրթիռների թիրախ է դարձել։

«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս հարձակման թիրախ են դարձել հացթուխարանը և դատարկ պահեստը։

Այս կապակցությամբ Պենտագոնի պաշտոնյան ասել է. –«Այս ավիահարվածից հետո ամերիկյան ուժերը հարձակման են ենթարկվել Ալ-Շադադի շրջանում»։

Այս հարձակումը տեղի է ունեցել  ալ-Հարիր ռազմաբազայի վրա  Իրաքի իսլամական դիմադրության ուժերի հարձակումից ժամեր անց։ Այս ռազմաբազան գտնվում է Իրաքի Քուրդիստանի Էրբիլ քաղաքում, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորները։

Թեև ոչ մի անձ կամ խումբ չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը, սակայն նախորդ անգամ Իրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել էր վերջին օրերին Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա կատարած հարձակումների պատասխանատվությունը։

Պաղեստինի, հատկապես Գազայի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններից ու բարբարոսական հարձակումներից և Վաշինգտոնի կողմից այդ հարձակումներին ցուցաբերվող աջակցությունից հետո, Իրաքի իսլամական դիմադրությունը նախազգուշացրել էր ԱՄՆ-ին, որ թիրախավորելու է տարածաշրջանում  գտնվող ամերիկյան ռազմաբազաները: