Լիբանանի դիմադրության մարտիկները թիրախավորել են Սիոնիստ զինվորներին
Լիբանանի իսլամական դիմադրությունը օկուպացված Պաղեստինի հյուսիսում Սիոնիստական ռեժիմի «Ալ-Ասի» ռազմական դիրքերի մոտ թիրախ է դարձրել այս ռեժիմի մի խումբ զինվորների։
Վերջին օրերին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործություններից և այս քաղաքում մեծ թվով պաղեստինցիների սպանությունից հետո, լիբանանյան Հեզբոլլահը թիրախավորել է օկուպացված տարածքների հյուսիսային հատվածում գտնվող ռեժիմի ռազմական դիրքերը, ինչը վախ է առաջացրել այս տարածքում ապրող սիոնիստների մոտ։
Լիբանանյան աղբյուրները հայտնել են, որ օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող Սիոնիստական ռեժիմի Ալ-Ասի ռազմական դիրքերի ուղղությամբ արձակվել է հակազրահային կառավարվող հրթիռ (Կորնետ):
Այս հաղորդման համաձայն՝ օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող Դոֆիֆ շրջանում Սիոնիստական ռեժիմի բանակի ռազմական դիրքերըը նույնպես խոցվել են կառավարվող հրթիռով, որի հետևանքով առնվազն վեց սիոնիստ է վիրավորվել։
Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ հեռացել են Լիբանանի սահմանամերձ քաղաքներից՝ վախենալով դիմադրության հարձակումներից: