Հանիյե. Սիոնիստ թշնամին դուրս է մղվելու Պաղեստինից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209290-Հանիյե._Սիոնիստ_թշնամին_դուրս_է_մղվելու_Պաղեստինից
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեն ասել է.«Սիոնիստ թշնամին դուրս է մղվելու Պաղեստինի հողից, և նրան պարտությունից բացի ոչինչ չի սպասվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2023 06:41 Asia/Tehran
  • Հանիյե. Սիոնիստ թշնամին դուրս է մղվելու Պաղեստինից

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեն ասել է.«Սիոնիստ թշնամին դուրս է մղվելու Պաղեստինի հողից, և նրան պարտությունից բացի ոչինչ չի սպասվում»:

Նշելով, որ Գազայի հիվանդանոցների դեմ սիոնիստ թշնամու հարձակումները հակասում են միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին, Հանիեն հավելել է. «Այն, ինչ Պաղեստինի ժողովուրդն  արեց Գազայի հատվածում, ցնցեց ողջ աշխարհը և համաշխարհային ամստաբություն բարձրացրեց»:

Քննադատելով ՄԱԿ-ի ԱԽ գործողությունները՝ Հանիեն հավելել է. «ԱԽ երեկվա բանաձևը պետք է դատապարտեր Գազայում սիոնիստ  թշնամու հանցագործությունները»։

Հանիեն հավելել է. «Հակառակորդին պետք է ստիպել դադարեցնել պատերազմը և վերաբացել մարդասիրական օգնության անցումները: Գազայում 41 օր շարունակվող պատերազմից և թշնամու բարբարոսական հանցագործություններից հետո, պաղեստինցիներին ու Դիմադրությունը ձախողեցին պաղեստինցիներին տեղահանելու և գերիներին ուժով վերադարձնելու ռեժիմի ծրագրերը»:

Նշելով, որ սիոնիստ թշնամին նույնպես կխոչընդոտի միջազգային մակարդակով ցանկացած գործողություն, Հանիեն ասել է. «Զավթիչ թշնամին իրեն օրենքից վեր է համարում և դեմ է ԱԽ բանաձևի իրագործմանը»:

Դիմելով աշխարհին, Էսմայիլ Հանիեն ասել է. «Ողջ աշխարհը թող իմանա, որ միայն Գազայի ժողովուրդը և պաղեստինյան ժողովուրդն իրավունք ունեն որոշել Գազայի ապագան»: