Հյուսիսային Իրաքի վրա Թուրքիայի անօրինական հարձակումների շարունակությունը
(last modified Sat, 18 Nov 2023 06:55:55 GMT )
Նոյեմբեր 18, 2023 10:25 Asia/Tehran
  • Հյուսիսային Իրաքի վրա Թուրքիայի անօրինական հարձակումների շարունակությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) տասներեք անդամների սպանության մասին։

Թուրքիան PKK-ին ներկայացրել է որպես անջատողական և այդ կուսակցության անունը ներառել ահաբեկչական խմբավորումների ցուցակում։ Թուրքական բանակը, չնայած Բաղդադի ու Դամասկոսի հակազդեցությանը, թիրախավորում է Հյուսիսային Իրաքն ու Սիրիան՝ այս կուսակցության անդամների դեմ կռվելու պատրվակով։

TRT ռադիոհեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ թուրքական բանակի օդային գործողությունների ընթացքում Փանջեհ Ղոֆլում և Խաքուրքում PKK-ի 13 անդամ է սպանվել։

Այս հայտարարության մեջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է այս երկրի բանակի հարձակումների շարունակականությունը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։