Վերջին 24 ժամում Գազայում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի
ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի։
ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Սալամե Մաարուֆն ասել է,-«Վերջին 24 ժամվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի օդային և հրետանային ծանր հարձակումների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 700 մարդ»։
Նա հավելել է, որ ավելի քան 1,5 միլիոն մարդ տեղահանման է ենթարկվել Գազայի հատվածում։ Հակառակ Սիոնիստական ռեժիմի պնդումներին, Գազայում ոչ մի անվտանգ վայր չկա։
ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ սիոնիստները Գազայում ամենուր հանցագործություններ են կատարում, եւ ոչ մի տարածք ապահով չէ օկուպանտների հարձակումներից։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի Դիմադրության խմբերը Գազայից (Պաղեստինի հարավ) սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող անակնկալ գործողությունը՝ ընդդեմ Ղոդսը բռնազավթած ռեժիմի։ Եվ այս ռեժիմը վրեժ լուծելու և իր կրած ծանր պարտությունը հատուցելու և Դիմադրության խմբերի գործողությունները դադարեցնելու համար, ռմբակոծեց Գազայի բնակելի թաղամասերը, բժշկական ու մշակութային կենտրոնները։
Վերջին օրերին Գազայում ութօրյա զինադադար հաստատվեց, սակայն ուրբաթ առավոտյան, Գազայում ժամանակավոր զինադադարի ավարտից հետո, Սիոնիստական ռեժիմը վերսկսեց Գազայի տարբեր շրջանների ռմբակոծությունը,որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ զոհվեցին կամ վիրավորվեցին: