Զենքով ու ռազմական տեխնիկայով լի ամերիկյան ինքնաթիռ է ուղարկվել Իսրայել
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտնել է Սիոնիստական ռեժիմի համար զենք ու ռազմական տեխնիկա տեղափոխող ամերիկյան ինքնաթիռի ժամանման մասին, որը վայրէջք է կատարել օդանավակայաններից մեկում։
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ ռեժիմը հոկտեմբերի 7-ից ի վեր օդային ճանապարհով ստացել է 10 հազար տոննա ամերիկյան զենք ու ռազմական տեխնիկա։
Դա այն դեպքում, երբ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով ՀԱՄԱՍ շարժման ռազմական հնարավորություններին, գրել են, որ Սիոնիստական ռեժիմը մեծ առաջընթաց չի գրանցել ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններում իր ռազմավարական նպատակներն ամբողջությամբ իրականացնելու գործում։
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սիոնիստական ռեժիմի որոշ պաշտոնյաներ,որոնց չցանկացան ներկայանալ, հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմը նոր ճակատ է բացել Գազայի հարավում, որը դեռ հեռու է ՀԱՄԱՍ-ին «լիակատար ոչնչացնելու» հռչակված նպատակին հասնելուց։
Հարց է ծագում, թե այժմ Իսրայելը ո՞ր երկրների զենքերով է ռմբակոծում Գազայի անմեղ ժողովրդին։
Sputnik-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն տրամադրում է Իսրայելին անհրաժեշտ սպառազինության մոտ 70%-ը, Գերմանիան՝ մոտ 24%-ը, իսկ Իտալիան՝ մոտ 6%-ը։
Միջազգային Ներում (Amnesty International) կազմակերպությունը երեքշաբթի օրը, հաստատելով Գազայի խաղաղ բնակիչների ամերիկյան զինամթերքով սպանությունը, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակը հոկտեմբերին Գազայի հատվածի վրա իրականացրած առնվազն երկու ավիահարվածների ժամանակ օգտագործել է ամերիկյան արտադրության զինամթերք, որոնք հանգեցրել են 43 պաղեստինցի խաղաղ բնակիչների նահատակության:
Միջազգային Ներում կազմակերպության զեկույցում ասվում է. -«Գազայի կենտրոնում այս երկու ավիահարվածների հետևանքով ավերակներում, որոնք հանգեցրել են 19 երեխայի, 14 կնոջ և 10 տղամարդու նահատակության, հայտնաբերվել են ամերիկյան արտադրության զինամթերքի բեկորներ»։