Ղասամի բրիգադները ոչնչացրել են Սիոնիստական ռեժիմի տանկերը
Ղասամի բրիգադները թիրախ են դարձրել Սիոնիստական ռեժիմի երկու «Մերկավա» տանկ։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական թևը՝ Էզեդդին Ղասամի բրիգադները Խան Յունիսի արևելյան առանցքում «Յասին 105» հրթիռներով ոչնչացրել են Սիոնիստական ռեժիմի երկու «Մերկավա» տանկ ։
Համաձայն այս հաղորդման, Ղասամի բրիգադներն այսօր (հինգշաբթի) հակազրահային «Յասին 105» հրթիռներով թիրախ են դարձրել նաև Խան Յունիս արևելյան առանցքում գտնվող սիոնիստ օկուպանտների ռազմական էքսկավատորը։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ուժերը «Tandem» հակազրահային հրթիռով ոչնչացրել են նաեւ Խան Յունիս քաղաքի արեւելքում գտնվող Սիոնիստական ռեժիմի բանակի ռազմական բուլդոզերը։
Վերջին երեք օրերի ընթացքում Ղասամի բրիգադները Գազա քաղաքի ճակատամարտի տարբեր առանցքներում ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են օկուպանտների 79 զրահամեքենա, այդ թվում՝ տանկեր, փոխադրիչներ և ռազմական բուլդոզերներ։
Օկուպացված Պաղեստինի հյուսիսում Լիբանանի Հեզբոլլահի հարձակումների արդյունքում մինչ այժմ մի քանի սիոնիստ զինվորականներ են սպանվել,և մեծ թվով մարդիկ վիրավորվել են: