Գազայի հատվածում ավելի քան 450 բժշկական կենտրոններ հայտնվել են սիոնիստների թիրախում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210568-Գազայի_հատվածում_ավելի_քան_450_բժշկական_կենտրոններ_հայտնվել_են_սիոնիստների_թիրախում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմը հայտնել է, -«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ավելի քան 449 առողջապահական կենտրոններ ենթարկվել են սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակմանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2023 15:07 Asia/Tehran
  • Գազայի հատվածում ավելի քան 450 բժշկական կենտրոններ հայտնվել են սիոնիստների թիրախում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմը հայտնել է, -«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ավելի քան 449 առողջապահական կենտրոններ ենթարկվել են սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակմանը»։

Թեդրոս Ադհանոմը զգուշացրել է, որ Գազայի հատվածի առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին, և 36 հիվանդանոցներից միայն 14-ն են գործում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հստակեցրել է,-«Գազայի հատվածում համաճարակային և շնչառական հիվանդությունների տարածման մտահոգիչ նշաններ են գրանցվել»։

Ադհանոմն ընդգծել է.-«Սննդի և խմելու ջրի բացակայությունը հիվանդություն է տարածում Գազայում»։

«Գազայի պատերազմի ազդեցությունը առողջապահական ոլորտի վրա աղետալի է եղել, և հրադադարը Գազայի հատվածի բնակիչների առողջության պահպանման միակ լուծումն է», ասել է ԱՀԿ ղեկավարը։ 

Նա նաև ցավ է հայտնել Անվտանգության խորհրդում Գազայում հրադադարի վերաբերյալ բանաձեւի նախագծի չհաստատման համար։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների սկզբից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը հասել է 17 հազար 700-ի , ավելի քան 48 հազար մարդ վիրավորվել է։