Սիրիայում նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210642-Սիրիայում_նավթային_հանքավայրի_մոտ_գտնվող_ամերիկյան_բազան_հրթիռակոծվել_է
Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարվածների է ենթարկվել: Այս մասին հայտնել է Sham FM ռադիոկայանը՝ վկայակոչելով ականատեսներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 16:04 Asia/Tehran
  • Սիրիայում նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծվել է

Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարվածների է ենթարկվել: Այս մասին հայտնել է Sham FM ռադիոկայանը՝ վկայակոչելով ականատեսներին։

Նրանց տվյալներով՝ ամերիկյան ռազմական օբյեկտում մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել։

Ավելի վաղ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակ էր բացվել ԱՄՆ մեկ այլ ռազմաբազայի ուղղությամբ, որը գտնվում Է Աշ Շադդադիում՝ էլ Ջեբսի նավթային հանքավայրի մոտակայքում (Հասեկե նահանգի հարավում): Այլ տեղեկություններ չեն հայտնում։

Ինչպես հաղորդել Է Al Mayadeen հեռուստաալիքը, ռազմական օբյեկտների վրա հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը: