Սիոնիստների ռազմական հարձակումը Ջենինի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210652-Սիոնիստների_ռազմական_հարձակումը_Ջենինի_վրա
Սիոնիստական ռեժիմի բանակը գիշերային հարձակում է իրականացրել Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Ջենինի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2023 07:59 Asia/Tehran
  • Սիոնիստների ռազմական հարձակումը Ջենինի վրա

Սիոնիստական ռեժիմի բանակը գիշերային հարձակում է իրականացրել Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Ջենինի վրա։

Սիոնիստ զինվորները գրեթե ամեն գիշեր հարձակվում են Ջենինի վրա թեթև և ծանր զինտեխնիկայով և պաղեստինցի երիտասարդների հետ բախվելուց բացի, ոչնչացնում են այս տարածքի ենթակառուցվածքները՝ որպեսզի խաթարեն պաղեստինցիների կյանքն ու ստիպեն նրանց գաղթել։

Համաձայն այս հաղորդման, անցած գիշեր (երկուշաբթի) Ջենին քաղաքի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ իսրայելցի զինվորները տեղակայվել են «Ալ-Ռազի» հիվանդանոցի շրջակայքում և կրակել այս հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի վրա։

Սիոնիստ բանակայինների Ջենին ներխուժման հետ միաժամանակ, Իսռայելի բուլդոզերները ոչնչացնում էին ճանապարհները, մարդկանց մեքենաներն ու պաղեստինյան դիմադրության ուժերի տները, սակայն պաղեստինցի երիտասարդները շարունակում են դիմադրել Սիոնիստական ​​ռեժիմին:

Ջենինը դարձել է Պաղեստինի դիմադրության կենտրոնական առանցքը Հորդանան գետի Արևմտյան ափին, և իսրայելական զինվորականները շարունակական հարձակումներով և Ջենինի ճամբարի ոչնչացմամբ ձգտում են վերացնել դիմադրությունը, սակայն Հորդանան գետի զինված դիմադրությունն արմատավորված է ինչպես Գազայի հատվածում:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան Դիմադրության խմբերը Գազայից սկսեցին «Ալ-Աղսա փոթորիկ» կոչվող անսպասելի գործողությունը Ղոդսը բռնազավթող ռեժիմի դիրքերի դեմ և այդ ռեժիմը վրեժ լուծելու, իր պարտությունը փոխհատուցելու և դիմադրության խմբերի գործողությունները դադարեցնելու համար փակեց Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծեց այդ տարածքը։