Պաղեստինցի նահատակների թվերն աճում են
Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից Գազայի հատվածի տարբեր շրջանների դեմ շարունակվող շուրջօրյա հարձակումների հետևանքով զոհերի ու վիրավորների թվերն աճում են:
«Մեհր»-ը հղում անելով «Ալ Մայադին» գործակալությանը, հայտնում է, որ Գազայի հատվածի վրա սիոնիստական բանակի հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների թվերն աճել են:
Հաղորդման մեջ ասվում է. «Պաղեստինցի նահատակների թիվը գերազանցել է 18500-ը»:
«Ալ Մայադին» գործակալությունը հաղորդել է, որ հարձակումների հետևանքով վիրավորների թիվը նույնպես աճել է և հասել ավելի քան 50,000 մարդու։
«Ալ Ջազիրա»-ն հաղորդել է. «Սիոնիստ օկուպանտների կողմից Գազայի հատվածի հյուսիսի պաշարման հետևանքով Ջաբալիա ճամբարի բնակիչները ճամբարի շուկան վերածել են զանգվածային գերեզմանի»:
Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի մանկական բաժանմունքի ղեկավարն օրերս հայտարարել էր. «Հիվանդանոցում չկա ջուր, սնունդ և վառելիք, և հիվանդները պայքարում են ծանր իրավիճակի դեմ»։
Նա հավելել էր. «Հիվանդանոցը բոլոր կողմերից շրջափակված է և թիրախավորված։ Օկուպանտները բոլոր տղամարդկանց դուրս հանեցին և հրամայեցին հանել իրենց հագուստները, ինչից հետո նրանց տեղափոխեցին անհայտ վայր»։
Հիվանդանոցի տնօրենը նաև նշել է. «Զավթիչները ձերբակալել են 70-ից 100 բժիշկների։ Երբ նրանք ներխուժեցին հիվանդանոց, կրակ բացեցին: Այն, ինչ տեղի ունեցավ Շաֆայի հիվանդանոցում, կրկնվեց մեր դեպքում և կկրկնվի Գազայի բոլոր հիվանդանոցներում»։