Գազայում նահատակների թիվը հասել է 18,787-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210786-Գազայում_նահատակների_թիվը_հասել_է_18_787_ի
Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը այս քաղաքի նահատակների վիճակագրությունը ներկայացնելիս հայտնել է, որ նահատակվել է 300 բուժաշխատող։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2023 13:56 Asia/Tehran
  • Գազայում նահատակների թիվը հասել է 18,787-ի

Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը այս քաղաքի նահատակների վիճակագրությունը ներկայացնելիս հայտնել է, որ նահատակվել է 300 բուժաշխատող։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղեդրան հայտարարել է, որ անցած ժամերին այս քաղաքում նահատակվել է 179 և վիրավորվել՝ 303 մարդ։

Նշելով, որ հոկտեմբերի 7-ին Ալ-Աղսայի փոթորիկ  գործողության մեկնարկից ի վեր Գազայում նահատակների թիվը հասել է 18 հազար 787-ի, վիրավորների թիվը՝ 50 հազար 897-ի, ալ-Ղեդրան ասել է,-Իսրայելը «Քամալ Ադվանի» անվան հիվանդանոցը վերածել է զորանոցի և իր ռազմական գործողությունների շտաբի։

«Շահաբ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաղեստինցի այս պաշտոնյային, հայտնում է, որ Սիոնիստական ​​ռեժիմը ձերբակալել է 70 բուժաշխատողների և մտավախություն կա, որ այս ռեժիմը կիրականացնի «Ալ-Աուդեհ» հիվանդանոցում ջրի և էլեկտրաէներգիայի անջատման սցենարը։

Անդրադառնալով Գազայի բնակիչներին բռնի տեղահանելու սիոնիստների ջանքերին՝ ալ-Ղեդրան ասել է.«Հարավային Գազայի հիվանդանոցների վիճակը շատ ավելի վատ է»։ Գազայի առողջապահական համակարգի վրա Իսրայելի հարձակումները հանգեցրել են 300  բուժաշխատողների նահատակության։

Վերջում ալ-Ղեդրան  բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին կոչ է արել  Գազայի հյուսիսում դաշտային հիվանդանոց հիմնել, որպեսզի հնարավոր լինի փրկել վիրավորների ու հիվանդների կյանքը։