Իրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման պատասխանատվությունը
Դեկտեմբեր 15, 2023 07:01 Asia/Tehran
Իրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Սիրիայի հարավում գտնվող ամերիկյան Ալ-Թանֆ բազա ռազմակայանի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակման պատասխանատվությունը:
Երեքշաբթի օրը նույնպես Իրաքի իսլամական դիմադրությունը հրթիռակոծել էր Սիրիայի արևելքում գտնվող Կոնիկո և Օմար նավթագազային հանքավայրերում գտնվող ամերիկյան ռազմաբազան։
Իրաքում և Սիրիայում ամերիկյան դիրքերը վերջին օրերին հայտնվել են Իրաքի իսլամական դիմադրությանը անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների թիրախում:
Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ այս հարձակումներն իրականացվել են ի պատասխան Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների։
Պիտակ