Bloomberg. 46 նավեր փոխել են իրենց ուղղությունը՝ մինչև Կարմիր ծով մտնելը
Bloomberg լրատվական գործակալությունը վկայակոչելով նավերին հետևող ընկերության տվյալները, հայտարարել է, որ իրենց նպատակակետին հասնելու համար Կարմիր ծովն ընտրելու փոխարեն 46 նավ անցել է Բարեհուսո հրվանդանով (Հարավային Աֆրիկայում)։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն դեպքում, երբ Եմենի բանակը գրավում է Կարմիր ծովով դեպի օկուպացված տարածքներ անցնող նավերը՝ նպատակ ունենալով դադարեցնել Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները։
Ավելի վաղ Եմենի զինված ուժերը հայտարարություն էին տարածել,որում ասված էր-Մեր ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել Սիոնիստական ռեժիմի հետ կապված երկու նավերի դեմ։
Այս հայտարարության համաձայն՝ նավթատար «Swan Atlantic» և «MSC Clara» բեռնատար նավերը թիրախ են դարձել այն ժամանակ, երբ նրանց ուղեւորները չեն ենթարկվել Եմենի ռազմածովային ուժերի հրամաններին։
Եմենի զինված ուժերը այս հայտարարության մեջ ընդգծել են. -Մենք մեկ անգամ ևս վստահեցնում ենք,որ ոչ մի վնաս չի հասցվելու այն բոլոր նավերին, որոնց երթուղին Իսրայելի նավահանգիստները չեն։