Գազայի տարբեր շրջաններում շարունակվում են բախումները
Լրատվական աղբյուրները հաղորդում են Գազայի հատվածի տարբեր շրջաններում բախումների շարունակման և ուժգին պայթյունների մասին։
Այսօր՝ երեքշաբթի, Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիայի արեւմտյան շրջաններում կատաղի բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի մարտիկների եւ սիոնիստական օկուպացիոն ուժերի միջեւ։
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են նաև, որ Իսրայելի օդային և հրետանային հարձակումներից հետո Խան Յունես քաղաքում ուժեղ պայթյուններ են որոտացել։
Գազայի հարավում գտնվող Ռաֆահի երկու տների վրա իսրայելական ռմբակոծիչների ավիահարվածի ժամանակ ութ պաղեստինցի է նահատակվել, այդ թվում՝ պաղեստինցի լրագրող Ադել Զորաբը։
Պաղեստինցի լրագրող Իսմայիլ Աբու Օմարը հայտնել է, որ Գազայի հարավում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է առնվազն 25 մարդ, իսկ Գազայի կենտրոնում գտնվող «Ալ Նուսիրաթ» ճամբարը նույնպես սիոնիստների թիրախում է հայտնվել։
Գազայի կենտրոնում գտնվող Ալ Բարիջ ճամբարում իսրայելական ռմբակոծիչների կողմից պաղեստինցիների տների ռմբակոծության ժամանակ զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են։
Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների զոհերի թիվը հասել է 19453-ի, իսկ վիրավորներինը՝ 52286-ի։