Հանիե. Դիմադրությունն աներեր է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211068-Հանիե._Դիմադրությունն_աներեր_է
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Էսմայիլ Հանիեն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից 75 օր անց Դիմադրությունը շարունակում է ամուր կանգնած մնալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 06:25 Asia/Tehran
  • Հանիե. Դիմադրությունն աներեր է

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Էսմայիլ Հանիեն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից 75 օր անց Դիմադրությունը շարունակում է ամուր կանգնած մնալ։

Նշելով, որ Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան աննախադեպ  է, Հանինե հավելել է, որ ռեժիմը շարունակում է Գազայի անմեղ ժողովրդի դեմ օդային, ծովային և ցամաքային հարձակումները:
Հանիեն պարզաբանել է, որ Սիոնիստական ռեժիմը և նրա դաշնակիցները կարծում էին, թե կարող են պարտության մատնել Դիմադրությանը,  սակայն Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններից և զանգվածային սպանություններից 75 օր անց, ռեժիմն անկում է ապրում, իսկ Դիմադրությունը շարունակում է ամուր կանգնած մնալ և մեծ վնասներ է հասցրել Սիոնիստական ռեժիմին։
Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի վրա հոկտեմբերի 7-ին սկսված և մինչ այժմ շարունակվող հարձակումների զոհերի թիվը հասել է մոտ 20 հազարի։