Իսրայելցի գերիների հարազատները բողոքի ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211124-Իսրայելցի_գերիների_հարազատները_բողոքի_ցույց_են_անցկացրել
Թել Ավիվում կայացած բողոքի ցույցի մասնակիցները փակել են դեպի Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարություն տանող ճանապարհը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 06:33 Asia/Tehran
  • Իսրայելցի գերիների հարազատները բողոքի ցույց են անցկացրել

Թել Ավիվում կայացած բողոքի ցույցի մասնակիցները փակել են դեպի Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարություն տանող ճանապարհը:

Ալ-Մայադին» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից երեք սիոնիստ գերիների սպանությունից հետո, գերիների ընտանիքները փակել են Պատերազմի նախարարություն տանող ճանապարհը: 

Օրերս բողոքի ցույց էր կազմակերպվել նաև Թել Ավիվի Կաբլան փողոցում, որը ներկայումս հայտնի է որպես «գերիների հրապարակ»: Ցուցարարները պահանջել էին վերադարձնել գերիներին և անհապաղ ավարտին հասցնել ՀԱՄԱՍ-ի հետ գերիների փոխանակման պայմանավորվածությունը: 

«Յեդիոթ Ահարոնոթ» թերթը գրել է, որ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ, նրանք սպառնացել են հացադուլ անել։

Թերթը գրել է, որ սիոնիստ գերիների 100 ընտանիքները հայտարարել են, որ Նեթանյահուն  իրենց մեջ պառակտում է սերմանում, որպեսզի չկատարի բարձրացված պահանջները: