Հեզբոլլահի հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները սիոնիստական ​​բանակի դիրքերի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211170-Հեզբոլլահի_հրթիռային_և_անօդաչու_սարքերի_հարձակումները_սիոնիստական_բանակի_դիրքերի_վրա
Լիբանանի իսլամական դիմադրությունը սիոնիստական ռեժիմի ​​բանակի դիրքերը իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախն է դարձրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 17:00 Asia/Tehran
  • Հեզբոլլահի հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները սիոնիստական ​​բանակի դիրքերի վրա

Լիբանանի իսլամական դիմադրությունը սիոնիստական ռեժիմի ​​բանակի դիրքերը իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախն է դարձրել։

Վերջին օրերին, Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած սարսափելի հանցագործություններից և այս տարածաշրջանում մեծ թվով պաղեստինցիների սպանությունից հետո,Լիբանանի  Հեզբոլլահը թիրախավորել է այս ռեժիմի ռազմական դիրքերը գրավյալ տարածքների հյուսիսում,ինչն այս տարածքներում ահ ու սարսափ է առաջացրել  սիոնիստների շրջանում։ 

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահը հինգշաբթի օրը երեք անընդմեջ հայտարարություններ տարածելով ստանձնել է սիոնիստների դեմ բազմաթիվ հարձակումների պատասխանատվությունը:

Այս հայտարարություններում նշվում է, -«Մենք հրթիռային և հրետանային զինատեսակներով թիրախավորել ենք սիոնիստ օկուպանտների կենտրոնակայանները»։ 

Հեզբոլլահը  հստակեցրել  է, որ երեք մահապարտ անօդաչու  թռչող սարքերով միաժամանակ թիրախավորել և ոչնչացրել ենք թշնամու  նոր դիրքերը Շաբաայի  ագարաների մոտ գտնվող ճակատում։ 

Հայտարարության  մեջ ասած է, «Համապատասխան զինատեսակներով թիրախավորել ենք Ալ Ջարդահ ռազմաբազան»։

Ի դեպ Պաղեստինի «Իսլամական ջիհադ»-ի  զինյալ թևը համարվող «Սարայա ալ-Ղոդս»-ը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում խոցվել է «Sky Racing» տիպի համար 528  իսրայելական անօդաչու թռչող սարք։

Նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թև՝ «Ալ-Ղասամի» գումարտակներն այսօր երեկոյան հայտարարություն են տարածել, որ ի պատասխան Գազայում խաղաղ բնակիչների սպանությունների՝ օկուպացված Թել Ավիվ քաղաքը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման՝ :