ՀԱՄԱՍ-ը հայտարարել է գերիների փոխանակման համաձայնագրի պայմանները
Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը նոր պայմաններ է հայտարարել Սիոնիստական ռեժիմի գերիների ազատ արձակման համար։
Գազայում ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Յահյա ալ-Սանվարը պարզաբանել է միջազգային միջնորդներին, որ իսրայելցի գերիների ազատ արձակման համաձայնությունը հնարավոր է միայն բոլորը բոլորի դիմաց լուծման հիման վրա՝ Գազայում ամբողջական հրադադարի հաստատումից հետո։
Իսրայելական «Makan 33» հեռուստաալիքը, վկայակոչելով եգիպտական աղբյուրները, հայտնում է, որ Ալ-Սանվարը միջազգային միջնորդներին ասել է, որ եթե Իսրայելը իր գերիներին «կենդանի» է ցանկանում, ապա գերիների փոխանակումը տեղի կունենա միայն «ամբողջական հրադադարից» հետո և «բոլորը բոլորի համար» նախագծի հիմամբ։
Նախկինում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի մամուլի խորհրդական Թահեր ալ Նունուն հերքել էր որոշ տեղեկություններ, թե ՀԱՄԱՍ-ը բանակցել է Թել Ավիվի հետ Գազայում գտնվող Սիոնիստական ռեժիմի գերիների ազատ արձակման նոր համաձայնագրի շուրջ։
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների սկզբից ի վեր ավելի քան 20 հազար պաղեստինցիներ, հիմնականում կանայք և երեխաներ նահատակվել են, իսկ ՀԱՄԱՍ-ն իր «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ընթացքում Գազայում ունի ավելի քան 250 գերիներ, և Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի և Թել Ավիվի միջև մի քանի հրադադարից հետո 126 սիոնիստ գերիներ և 11 օտարերկրյա քաղաքացիներ դեռևս գերեվարված եմ ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից, իսկ 110 գերիներ ազատ են արձակվել։