ՀԱՄԱՍ-ը հայտարարել է գերիների փոխանակման համաձայնագրի պայմանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211204-ՀԱՄԱՍ_ը_հայտարարել_է_գերիների_փոխանակման_համաձայնագրի_պայմանները
Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը նոր պայմաններ է հայտարարել Սիոնիստական ​​ռեժիմի գերիների ազատ արձակման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 12:47 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը հայտարարել է գերիների փոխանակման համաձայնագրի պայմանները

Գազայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը նոր պայմաններ է հայտարարել Սիոնիստական ​​ռեժիմի գերիների ազատ արձակման համար։

Գազայում ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Յահյա ալ-Սանվարը պարզաբանել է միջազգային միջնորդներին, որ իսրայելցի գերիների ազատ արձակման համաձայնությունը հնարավոր է միայն բոլորը բոլորի դիմաց լուծման հիման վրա՝  Գազայում ամբողջական հրադադարի հաստատումից հետո։

Իսրայելական «Makan 33» հեռուստաալիքը, վկայակոչելով եգիպտական ​​աղբյուրները, հայտնում է, որ Ալ-Սանվարը միջազգային միջնորդներին ասել է, որ եթե Իսրայելը իր գերիներին «կենդանի» է ցանկանում, ապա գերիների փոխանակումը տեղի կունենա միայն «ամբողջական հրադադարից» հետո և «բոլորը բոլորի համար» նախագծի հիմամբ։

Նախկինում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի մամուլի խորհրդական Թահեր ալ Նունուն հերքել էր որոշ տեղեկություններ, թե ՀԱՄԱՍ-ը բանակցել է Թել Ավիվի հետ Գազայում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի գերիների ազատ արձակման նոր համաձայնագրի շուրջ։

Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների սկզբից ի վեր ավելի քան 20 հազար  պաղեստինցիներ, հիմնականում կանայք և երեխաներ նահատակվել են, իսկ ՀԱՄԱՍ-ն իր «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ընթացքում Գազայում ունի ավելի քան 250 գերիներ, և Սիոնիստական ​​ռեժիմի բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի և Թել Ավիվի միջև մի քանի հրադադարից հետո 126 սիոնիստ գերիներ և 11 օտարերկրյա քաղաքացիներ դեռևս գերեվարված եմ ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից, իսկ 110 գերիներ ազատ են արձակվել։