Բժիշկներ առանց սահմանների. ԱԽ բանաձեւը չի երաշխավորում Գազայի խաղաղ բնակիչների անվտանգությունը
Արձագանքելով Գազայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նոր բանաձևին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ այն ձախողված է և չի երաշխավորում Գազայի բնակիչների անվտանգությունը:
ԻՌՆԱ-ն, հղում անելով պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Անվտանգության խորհուրդը հերթական անգամ ձախողեց հրադադար հաստատելու և հակամարտությունը դադարեցնելու իր առաքելությունը և կառույցի ընդունած բանաձևը չի բավարարում Գազայի ճգնաժամը լուծելու պահանջները»։
Հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ն վետո դրեց Գազայի հատվածի վերաբերյալ արդյունավետ բանաձևի վրա, իսկ այս բանաձևը չի պաշտպանում խաղաղ բնակիչների կյանքը, և շուտով անարդյունավետ կլինի»:
ՀԱՄԱՍ-ը նույնպես հայտարարել է, որ Գազայի հատվածին օգնության ընդլայնման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն անարդյունավետ է:Շարժման տարածած հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ կառավարությունը բանաձևը զրկել է իր էությունից և այն ներկայացրել այնպես, որ օկուպանտներին թույլ է տվել շարունակել սպանություններն ու ավերածությունները:09:38