ՀԱՄԱՍ. Գազայի վերաբերյալ ԱԽ բանաձևն անարդյունավետ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211232-ՀԱՄԱՍ._Գազայի_վերաբերյալ_ԱԽ_բանաձևն_անարդյունավետ_է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածին օգնության ընդլայնման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն անարդյունավետ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2023 06:20 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. Գազայի վերաբերյալ ԱԽ բանաձևն անարդյունավետ է

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածին օգնության ընդլայնման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն անարդյունավետ է:

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով պաղեստինյան լրատվամիջոցները, հայտնում է, որ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է. «Բանաձևը չի համապատասխանում Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակի կարիքներին ու պահանջներին»։Շարժումը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը բանաձևը զրկել է էությունից և ներկայացրել այնպես, որ օկուպանտներին թույլ է տվել շարունակել սպանելն ու ոչնչացնելը։

Հայտարարության մեջ ասված է. «Անվտանգության խորհուրդը պետք է պարտադրի Սիոնիստական օկուպանտ ռեժիմին բավարար օգնություն ցուցաբերել Գազայի ողջ հատվածին, հատկապես՝ հյուսիսային շրջաններին»։

Իսրայելի աջակից ԱՄՆ-ի նկատմամբ համաշխարհային ճնշման և «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությանն ի պատասխան Գազայի հատվածի ռմբակոծությունը դադարեցնելու պահանջի արդյունքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ շաբաթ ուշացումով ընդունեց Գազայի հատվածին ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին բանաձևը:

ՄԱԿ-ից ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ բանաձևը հաստատվել է 15 անդամներից 13-ի կողմ ձայներով: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը՝ որպես վետոյի իրավունք ունեցող երկու մշտական անդամներ, ձեռնպահ են քվեարկել: