Պատերազմի 80-րդ օրը Գազայի հատվածը շարունակում է ռմբակոծվել և ավերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211318-Պատերազմի_80_րդ_օրը_Գազայի_հատվածը_շարունակում_է_ռմբակոծվել_և_ավերվել
Չնայած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին, պատերազմի 80-րդ օրը Գազայի հատվածը շարունակում է ռմբակոծվել և ավերվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2023 06:53 Asia/Tehran

Չնայած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին, պատերազմի 80-րդ օրը Գազայի հատվածը շարունակում է ռմբակոծվել և ավերվել:

Ջաբալիան՝ հյուսիսում և Խան Յունեսը՝ հարավում, շարունակում են մնալ Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակումների թիրախում: Ռեժիմի վերջին հարձակման հետևանքով զոհվել է 25 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ:
Հարձակումների հետևանքով ավերվել են նաև ենթակառուցվածքները: 
Ձմռան սեզոնին ջրի, սննդի և կացարանի բացակայության հետևանքով, Գազայի հատվածի բնակիչների համար վիճակը ճգնաժամային է։ Գազայի ավերակների մեջ մարդկանց ապրելը վկայում է, որ մարդու իրավունքներն Արևմուտքի համար որևէ նշանակություն չունեն։
Դեղորայքի և բժշկական պարագաների բացակայությունը բարդացրել է վիրավորներին և հիվանդներին բժշկական օգնության տրամադրումը: 
Չնայած Գազայի բնակիչների տներն ավերվել են, սակայն նրանք հայտարարել են, որ չեն լքելու այդ տարածքը և շարունակելու են դիմակայել Սիոնիստական ռեժիմին: 
Ապրելով վրանում, ձմռան ցրտին, անձրևի ու ձյան տակ, նրանք աշխարհին ցույց են տալիս, որ ժողովրդի կամքը չի կարող կոտրվել պատերազմով, և որ Գազան կանգուն կմնա: