Հիսուս Քրիստոսի ծննդավայրում չեղարկվել են Ամանորի և Ս․ Ծննդյան տոնակատարությունները
Գազայի գոտու բնակիչներին համերաշխություն հայտնելու նպատակով, այս տարի Բեթղեհեմում չեղարկվել են Ս․ Ծննդյան տոնակատարությունները և Մանգեր հրապարակը, որտեղ սովորաբար լեցուն էր հազարավոր ուխտավորներով ու զբոսաշրջիկներով, ոչ-ոք չկա։
Պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումների ծանր ստվերի տակ, այս տարի Սուրբ Ծնունդը ոչ միայն Հիսուս Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմում, այլև աշխարհի շատ մասերում կնշվի նախորդ տարիներից տարբերվող ծեսով, և Պաղեստինի կողմնակիցները, հատկապես Արևմտյան երկրներում հանրահավաքներ անելով, կարեկցում են պաղեստինցիներին և կոչ են անում բոյկոտել զավթիչներին աջակցող բրենդները։
Բեթղեհեմ քաղաքը սովորաբար Սուրբծննդյան տոնակատարության կենտրոնն է ամբողջ աշխարհում՝ վառ զարդարանքով և Սուրբծննդյան եղեւնիներով, բայց պատմական այս քաղաքն այս տարի չեղարկել է Սուրբ Ծննդյան բոլոր տոնակատարությունները, Իսրայելի զավթիչ ռեժիմի ոճրագործությունների պատճառով։
Բեթղեհեմի Մանգեր հրապարակում, որտեղ սովորաբար սուրբծննդյան տոնածառն է դրվում, տեղադրվել է ինստալացիա, որը կոչվում է «Քրիստոսի ծնունդը փլատակների տակ». Սուրբ ծննդյան տեսարանն է՝ ավերված շենքի փլատակների միջև: Այսպիսով նրանք իրենց համերաշխությունն են հայտնում պաղեստինցիներին, քանի որ Գազայի հատվածում 20000 պաղեստինցի զոհեր լինելով, այլևս ուրախանալու առիթ չի մնացել։
Եվրանյուզը հայտարարել է, որ Ս․ Ծննդյան օրը Գազայի հատվածի փախստականների մի ճամբարի դեմ Իսրայելի իրականացրած ավիահարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի։