Ամերիկայի գաղտնի զինանոցները իսրայելական բանակի տրամադրության տակ
Բրիտանական Guardian թերթը իր հոդվածում անդրադարձել է Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի զինանոցներին՝ գրելով, որ այս խիստ հսկվող զինանոցը պարունակում է միլիարդավոր դոլարների հասնող զենքեր, որոնք պատկանում են Միացյալ Նահանգներին։
The Guardian-ն իր հոդվածում գրել է, որ զենքի այս պահեստն առաջին անգամ ստեղծվել է 1980-ականներին՝ նրանց և Մերձավոր Արևելքի երկրների միջև որևէ հակամարտության առաջացման դեպքում ամերիկյան ուժերին արագ զենք մատակարարելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում Իսրայելին թույլատրվել է օգտագործել այդ զենքերը «հատուկ արտակարգ իրավիճակներում»։
Ամերիկյան զենքերով Իսրայելը հիմնականում ռմբակոծում է Գազայի բնակիչներին։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունն այսօր՝ չորեքշաբթի, հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 21110-ի, իսկ վիրավորներինը՝ 55243-ի։