Իրաքի իսլամական դիմադրությունը հարձակումներ է իրականացրել օկուպացված տարածքներում
Հինգշաբթի առավոտյան լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Իրաքի իսլամական դիմադրությունը հարձակումներ է իրականացրել օկուպացված տարածքներում:
Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ տարբեր զինատեսակներով հարձակում է իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող սիոնիստական Իլյադ քաղաքի կարևոր թիրախի վրա։
Խմբավորումը հայտարարել է, որ ի աջակցություն Գազայի ժողովրդի և ի պատասխան պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունների, Իսլամական դիմադրության մոջահեդները թիրախավորել են Էրբիլից հյուսիս-արևելք տեղակայված, Սիոնիստական ռեժիմի հետ կապված լրտեսական կենտրոնը:
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ մահապարտ անօդաչու թռչող սարքը հարվածել է գրավյալ Գոլանի հարավում գտնվող շենքին:
Չորեքշաբթի օրն Իրաքի իսլամական դիմադրության ուժերն անօդաչու թռչող սարքով հարձակում են իրականացրել Էրբիլի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա։ Երկուշաբթի օրը խմբավորումն ԱԹՍ-ով թիրախավորել էր Էրբիլ նահանգի Հարիր շրջանում գտնվող ամերիկյան բազան:
Վերջին օրերին Իրաքի իսլամական դիմադրության ուժերն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակումներ են իրականացրել Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա: