ՀԱՄԱՍ-ի մարտիկները Գազայում իսրայելական ուղղաթիռ են խոցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212276-ՀԱՄԱՍ_ի_մարտիկները_Գազայում_իսրայելական_ուղղաթիռ_են_խոցել
Պաղեստինի «ՀԱՄԱՍ» իսլամական դիմադրության շարժման ռազմական թևի՝ «Էզզեդին ալ-Ղասսամ բրիգադներ» խմբի մարտիկները Խան Յունիսի արևելքում «երկիր-օդ» հրթիռով խոցել են իսրայելական բանակի ուղղաթիռը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 15:00 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի մարտիկները Գազայում իսրայելական ուղղաթիռ են խոցել

Պաղեստինի «ՀԱՄԱՍ» իսլամական դիմադրության շարժման ռազմական թևի՝ «Էզզեդին ալ-Ղասսամ բրիգադներ» խմբի մարտիկները Խան Յունիսի արևելքում «երկիր-օդ» հրթիռով խոցել են իսրայելական բանակի ուղղաթիռը։

Շաբաթ օրը՝ պատերազմի 99-րդ օրը, հայտնելով այս լուրը «Էզզեդին ալ-Ղասսամ բրիգադներ» խումբը հավելեց, որ Դիմադրության մարտիկների հարձակման ժամանակ Խան Յունիսի արևելքում «Էլիասին-105» հրթիռով ոչնչացվել են նաև իսրայելական բանակի չորս «Մերկավա» տանկ, մեկ փոխադրիչ զրահամեքենա և մեկ բուլդոզեր։

Միևնույն ժամանակ Խան Յունիսի արևելքում պաղեստինյան մարտիկների մեկ այլ խումբ ականանետներով թիրախավորել է մի շարք իսրայելցի զինվորականների, ինչի հետևանքով սպանվել են մի շարք սիոնիստ զինվորականներ։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտարարել է, որ այսօր (շաբաթ) վաղ առավոտից իսրայելական զինվորականների և դիմադրության խմբերի միջև հակամարտությունը սրվել է Դեյր ալ Բալահի արևելքում, հատկապես «Ալ-Աղսայի նահատակների» անվան հիվանդանոցի շուրջ։

  Նշենք, որ «Ալ-Աղսայի նահատակների» անվան հիվանդանոցի վառելիքը սպառվել է, իսկ այս բժշկական կենտրոնի էլեկտրամատակարարումը դադարեցվել է։

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի տարբեր շրջաններում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի զոհերի թիվը հասել է շուրջ 24 հազարի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 60 հազարի։