ՀԱՄԱՍ-ի մարտիկները Գազայում իսրայելական ուղղաթիռ են խոցել
Պաղեստինի «ՀԱՄԱՍ» իսլամական դիմադրության շարժման ռազմական թևի՝ «Էզզեդին ալ-Ղասսամ բրիգադներ» խմբի մարտիկները Խան Յունիսի արևելքում «երկիր-օդ» հրթիռով խոցել են իսրայելական բանակի ուղղաթիռը։
Շաբաթ օրը՝ պատերազմի 99-րդ օրը, հայտնելով այս լուրը «Էզզեդին ալ-Ղասսամ բրիգադներ» խումբը հավելեց, որ Դիմադրության մարտիկների հարձակման ժամանակ Խան Յունիսի արևելքում «Էլիասին-105» հրթիռով ոչնչացվել են նաև իսրայելական բանակի չորս «Մերկավա» տանկ, մեկ փոխադրիչ զրահամեքենա և մեկ բուլդոզեր։
Միևնույն ժամանակ Խան Յունիսի արևելքում պաղեստինյան մարտիկների մեկ այլ խումբ ականանետներով թիրախավորել է մի շարք իսրայելցի զինվորականների, ինչի հետևանքով սպանվել են մի շարք սիոնիստ զինվորականներ։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտարարել է, որ այսօր (շաբաթ) վաղ առավոտից իսրայելական զինվորականների և դիմադրության խմբերի միջև հակամարտությունը սրվել է Դեյր ալ Բալահի արևելքում, հատկապես «Ալ-Աղսայի նահատակների» անվան հիվանդանոցի շուրջ։
Նշենք, որ «Ալ-Աղսայի նահատակների» անվան հիվանդանոցի վառելիքը սպառվել է, իսկ այս բժշկական կենտրոնի էլեկտրամատակարարումը դադարեցվել է։
Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի զոհերի թիվը հասել է շուրջ 24 հազարի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 60 հազարի։