Հունվար 14, 2024 18:09 Asia/Tehran
  • Եմենի բանակը  զորավարժություններ է անցկացրել

Անցկացվել են «Հանուն ավետյաց ճակատամարտի և սրբազան ջիհադի» խորագրով Եմենի բանակի զորավարժությունները։

Եմենի բանակի զորավարժություններն անցկացվել են այն դեպքում, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը տեղական ժամանակով  ուրբաթ առավոտյան 100 կառավարվող հրթիռ արձակելով հարվածել է Եմենի ազգային բանակի 16 շտաբի ավելի քան 60 թիրախի։
ԱՄՆ-ի և Բրիտանիայի հարձակումները արժանացան տարբեր երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի, Չինաստանի և Իրաքի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների արձագանքներին և բողոքներին,  և ԱՄՆ-ի կոնգրեսի որոշ անդամներ  բողոքելով  առանց Սպիտակ տան թույլտվության Եմենի դեմ իրականացված հարձակման դեմ, զգուշացրել են այդ  գործողության հետևանքների կապակցությամբ։ 

Ի պատասխան այս երկրի դեմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդային ագրեսիայի՝ Եմենի ազգային բանակը Կարմիր ծովում հարձակման է ենթարկել ԱՄՆ-ին պատկանող թիրախը։

Այս զարգացումներից հետո Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը մտահոգություն հայտնելով  Եմենում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ,  բոլոր կողմերին կոչ է արել  ինքնազսպվածություն ցուցաբերել, դիվանագիտությունը գերադասել  ռազմական տարբերակներից,   և առաջնահերթություն տալ  լարվածության նվազեցմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս չի դատապարտել Եմենի վրա ԱՄՆ-ի և  Բրիտանիայի ռազմական հարձակումը և միայն տարածաշրջանում ներգրավված բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ լարվածության սրումից։
Անցած շաբաթների ընթացքում Եմենի բանակը, ի աջակցություն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դիմադրության,Կարմիր ծովում և Բաբ Էլ-Մանդեբի նեղուցում   թիրախավորել է մի քանի սիոնիստական ​​նավեր կամ ընդհանրապես այն նավերը, որոնք մեկնում էին դեպի գրավյալ տարածքներ և խոստացել է  շարունակել հարձակումները այդ նավերի վրա, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա։

Պիտակ