Միջազգային արձագանքը Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային
(last modified Fri, 13 Jun 2025 07:06:22 GMT )
Հունիս 13, 2025 10:36 Asia/Tehran
  • Միջազգային արձագանքը Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային

Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիայից հետո, մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ առանձին ուղերձներ են հղել՝ դատապարտելով այդ հարձակումները։

Սիոնիստական ռեժիմի կողմից հունիսի 13-ի լուսադեմին Իրանի, այդ թվում՝ քաղաքացիական և ռազմական տարածքների վրա իրականցված հարձակումը հանգեցրեց մեր սիրելի հայրենակիցների, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչպես նաև ԶՈՒ մի շարք հրամանատարների նահատակությանն ու վիրավորվելուն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արձագանքելով Իսրայելի  ագրեսիային, դատապարտել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ցանկացած ռազմական էսկալացիա։

Եմենի կառավարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից ԻԻՀ դեմ ուղղված բացահայտ ագրեսիան։ «Մենք լիովին վստահ ենք Իրանը կարող է արձագանքել այս ագրեսիային և մեր ժողովրդի ինքնիշխանության ու իրավունքների ցանկացած խախտման», ասված է հայտարարության մեջ։

Օմանի Սուլթանությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից ԻԻՀ տարածքում իրականացված «բարբարոսական ռազմական հարձակումը», որը թիրախավորել է կառավարական օբյեկտները և հանգեցրել մարդկային զոհերի, այն որակելով որպես «վտանգավոր, սադրիչ և անխոհեմ» գործողություն, որը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում է։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն  նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված բացահայտ ագրեսիան, որը խաթարել է երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և համարվում է միջազգային օրենքների ու նորմերի ակնհայտ խախտում»։