«Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդը հավատարմության երդում է տվել «Թալիբանի» առաջնորդին
Հունիս 11, 2016 12:36 Asia/Tehran
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ Զավահիրին հավատարմության երդում է տվել «Թալիբան» շարժման նոր առաջնորդ՝ Մուլավի Հայբատատուլա Ախունզադեին: Գրում է Russian.rt.com-ը:
« Որպես Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդ ես կրկին իմ հավատարմության երդում եմ հայտնում Ուսամա բեն Լադենի գործին՝ մահմեդականների միավորման նպատակով աջակցելով Իսլամական էմիրությանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ազ Զավահիրի խոսքերը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին: Հիշեցնենք, որ թալիբների նախկին առաջնորդ Ախթար Մանսուրը ոչնչացվել է ԱՄՆ-ի անօդաչու սարքի իրականացրած ռմբակոծության հետևանքով:
ankakh.com
11/6/2016
Պիտակ