Պատերազմի շարունակումը չի բխում թշնամու շահերից
Հունվար 28, 2024 06:08 Asia/Tehran
ԻՌՆԱ-ն հղում անելով Al-Nashrah կայքին, հայտնում է, որ Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ Շեյխ Նաբիլ Ղավուղը հայտարարել է. «2023թ․ Հոկտեմբերի 7-ից թշնամին կանգնած է աննախադեպ պատմական ճգնաժամի և ռազմավարական աղետի առջև։ Գազայի պատերազմը ջախջախել է Սիոնիստական ռեժիմին»։
Նա նշել է․ «Սիոնիստական ռեժիմը չի կարողացել վերականգնվել։
Ռեժիմը ներկայումս կանգնած է ռազմավարական ճգնաժամի և գոյության վտանգի դիմաց և կորցրել է ապագայի հույսը»:
Լիբանանի Հեզբոլլահի անդամը նշել է, որ Իսրայելի ռեժիմը չի վստահում իր բանակի ուժին և կորցրել է աջակցությունն ու զսպման ուժը, հավելելով․ «Պատերազմի շարունակությունից հակառակորդն ավելի շատ զոհերից բացի այլ ձեռքբերում չի ունենա»։