Իսրայելը Գազայի պատերազմում որբացրել է 25 հազար պաղեստինցի երեխայի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213056-Իսրայելը_Գազայի_պատերազմում_որբացրել_է_25_հազար_պաղեստինցի_երեխայի
Human Rights Watch-ը հայտարարել է, որ ավելի քան 25 հազար երեխա Գազայի հատվածում պատերազմում կորցրել է երկու ծնողներին կամ նրանցից մեկին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2024 07:32 Asia/Tehran
  • Իսրայելը Գազայի պատերազմում որբացրել է 25 հազար պաղեստինցի երեխայի

Human Rights Watch-ը հայտարարել է, որ ավելի քան 25 հազար երեխա Գազայի հատվածում պատերազմում կորցրել է երկու ծնողներին կամ նրանցից մեկին։

Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ իսրայելական բանակը վերջին 48 ժամվա ընթացքում 38 զանգվածային սպանություն է իրականացրել, որոնց հետևանքով Խան Յունես նահանգում 350 մարդ է զոհվել։
Հայտարարության մեջ ասված է․ «Փրկարարներին և բուժանձնակազմին չի հաջողվել հավաքել տասնյակ զոհերի մարմինները, որոնք մնացել են փողոցներում, քանի որ օկուպանտ ուժերը խոչընդոտում են նրանց գործողություններին»։ 
Գրասենյակը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը հանցագործություն է կատարում, թույլ չտալով հուղարկավորել զոհերի աճյունները։ 150 նահատակների մարմինները թաղվել են Նասերի հիվանդանոցային համալիրի ներսում»:
Գազայի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի պատերազմի սկզբից Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի զոհերի թիվը հասել է մոտ 26 հազար 500-ի, վիրավորների թիվը կազմել է ավելի քան 65 հազար մարդ։