Իսրայելը Գազայի պատերազմում որբացրել է 25 հազար պաղեստինցի երեխայի
Human Rights Watch-ը հայտարարել է, որ ավելի քան 25 հազար երեխա Գազայի հատվածում պատերազմում կորցրել է երկու ծնողներին կամ նրանցից մեկին։
Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ իսրայելական բանակը վերջին 48 ժամվա ընթացքում 38 զանգվածային սպանություն է իրականացրել, որոնց հետևանքով Խան Յունես նահանգում 350 մարդ է զոհվել։
Հայտարարության մեջ ասված է․ «Փրկարարներին և բուժանձնակազմին չի հաջողվել հավաքել տասնյակ զոհերի մարմինները, որոնք մնացել են փողոցներում, քանի որ օկուպանտ ուժերը խոչընդոտում են նրանց գործողություններին»։
Գրասենյակը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը հանցագործություն է կատարում, թույլ չտալով հուղարկավորել զոհերի աճյունները։ 150 նահատակների մարմինները թաղվել են Նասերի հիվանդանոցային համալիրի ներսում»:
Գազայի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի պատերազմի սկզբից Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի զոհերի թիվը հասել է մոտ 26 հազար 500-ի, վիրավորների թիվը կազմել է ավելի քան 65 հազար մարդ։