Նեթանյահուի նստավայրի դիմաց կայացել է ընդդիմադիւրների բողոքի ցույց
Չորեքշաբթի օրը սիոնսիտական ԶԼՄ-ները հաղորդել են, որ իսրայելցի գերիների ընտանիքները բողոքի ցույց են անցկացրել Բենիամին Նեթանյահուի նստավայրի դիմաց։
Ռեժիմի 12-րդ ալիքը հաղորդել է․ «Թել Ավիվի Կարիա շրջանում կայացած բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են քայլեր ձեռնարկել՝ իսրայելցի գերիներին ազատելու ուղությամբ։ Ցուցարարները կրում էին ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների փոխանակման ծրագրի ձածողումը դատապարտող գրառումներով պաստառներ»։
Ավելի վաղ, պաշտոնական Թել Ավիվը հայտարարել էր, որ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններն անարդյունավետ են եղել։
12-րդ ալիքը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը, Մոսադի ղեկավարի գլխավորությամբ, Կահիրեից հեռացել է առանց որևէ ձեռքբերման։
Իսկ երեքշաբթի օրը, Նեթանյահուի ընդդիմադիրները բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում Պատերազմի նախարարության շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները դեմ են արտահատվել Գազայի հատվածում պատերազմի շարունակմանը և Ռաֆահի վրա հարձակմանը։
Շարունակելով իր ռազմամետ քաղաքականությունը, Բենիամին Նեթանյահուն բանակին հրամայել է մշակել Ռաֆահում ապրող խաղաղ բնակիչների տարհանման և ՀԱՄԱՍ-ի մնացած ուժերի ջախջախմանը ծրագիր:
Բազմաթիվ երկրներ և իրավապաշտպան կազմակերպություններ զգուշացրել են, որ խիտ բնակչություն ունեցող Ռաֆահի վրա հարձակումը նոր աղետի պատճառ կդառնա։ Ռաֆահում այս պահին բնակվում է պատերազմից հետո քաղաք տեղափոխված՝ Գազայի բնակչության կեսից ավելին։